ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Շահույթ` երեխաների հաշվին

Շահույթ` երեխաների հաշվին
25.09.2012 | 11:51

Մանկապարտեզի երեխաները կարագի փոխարեն սպրեյդ են կերել: Սա տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական բացահայտումն է, որը հաջորդել է հանրապետության 575 մանկապարտեզներում կատարված ուսումնասիրություններին: Սննդի ձեռքբերման ոլորտում խախտումներ կատարել են ինչպես տնտեսավարողները, այնպես էլ տվյալ հաստատությունների տնօրենները: Օրինախախտ ընկերություններն են` «Լուսաշխարհ», «ԱԲԱՖ», «Սեար գրուպ» «Կրիստալ», «Աբովյան Սիթի», «Երեքնուկ», «Այգաբեր», «Արմեն ԱՔԷ», «Արարտ», «Էթյունի», «Ոսկե խարիսխ», Ամալյա Ներկարյան ԱՁ, Թամարա Զոհրաբյան ԱՁ, Գառնիկ Խաչիկյան ԱՁ:
Սպրեյդը` բուսասերուցքային խառնուրդը, տնտեսավարողները մանկապարտեզներին են վաճառել կարագի անվան տակ, չնայած խախտումներ թույլ տված ընկերությունները միաբերան պնդում են, որ չեն իմացել կարագի ու սպրեյդի տարբերությունը:
Ավելին, որոշ մանկապարտեզների տնօրեններ պետբյուջեից տրվող գումարներով գնել են այնպիսի սնունդ, որ հակացուցված է մանուկներին: Փոքրիկների առողջության հետ «խաղ» անող ընկերությունները տուգանվելու են տարեկան հասույթի մեկ տոկոսի չափով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ